2312 դիտում
11:41 27-04-2021
Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը
Հայաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ այն բոլոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ստացել են անհրաժեշտ արտոնագիրը. միայն գինը չէ չափանիշը, որով ընտրություն է կատարվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ պատվաստանյութն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:
-Տիկին նախարար, Ձեր վերջին ասուլիսում նշել էիք Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի մասին, խմբաքանակը ե՞րբ կգա Հայաստան, ի՞նչքան դեղաչափ: Այս պատվաստանյութով պատվաստման համար ի՞նչ տարիքային շեմ է ընտրվելու, ունե՞ք մշակած քաղաքականություն: Խոսել էինք նաև ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության մասին, այն ե՞րբ կստանանք:
-Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Իսկ Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները:
-Ազգային ժողովում հնարավոր էիք համարել, որ 1 տարվա ընթացքում կպատվաստվի բնակչության մինչև 20 տոկոսը, ինչո՞ւ 20 տոկոս, քանի որ այդ չափով պատվաստանյութ կկարողանաք ձեռք բերե՞լ, թե՞ կարծում եք, որ պատվաստվելու ցանկություն հայտնողներն այդքան մեծ չեն լինի:
-Բոլոր երկրներն էլ ընտրում են առաջնահերթություններ և իրենց համար դնում են ռիսկի խմբի ամբողջ պատվաստման նշաձողը, բայց միանշանակ կախված է նաև դիմելիությունից, պատվաստանյութի հասանելիությունից, որովհետև մենք չենք կարող ասել, թե այլ երկրներում ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը, օրինակ` Հնդկաստանում այս պահին իսկապես շատ լուրջ իրավիճակ է: Դրա համար ընդհանուր պատվաստանյութերի բաշխման վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել: Եվ մենք կարծում ենք, որ իմ կողմից հնչեցված մինչև 600-700 հազար բնակիչներին պատվաստելու արդյունքում և հաշվի առնելով, որ երեխաները պատվաստման շրջանակից դուրս են, և այն անձինք, որոնք նաև մասնավոր հիմունքներով կպատվաստվեն, մենք կունենանք հանրային իմունիտետի բավարար շեմը: Միանշանակ կշարունակվեն պատվաստումները, բայց արդեն բավարար շեմ կունենանք՝ ավելի հանգիստ ապրելու համար:

Նմանատիպ նյութեր
6159 դիտում
20:55 11-08-2021
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի
1779 դիտում
16:53 06-09-2021
Սեպտեմբերի 5-ի դրությամբ` կատարվել է 303325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195290, երկրորդ դեղաչափ` 108035․ ԱՆ
Այս բաժնից
2194 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
655 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
604 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի