211652_close_icon
views-count998 դիտում article-date 11:49 30-08-2021

Օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586․ ԱՆ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Հիշեցում. «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով եւ «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, եւ գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Նմանատիպ նյութեր