1738 դիտում
19:31 03-04-2021
Կնյազ Սարոյան. Այս սողունային տրամաբանությամբ հիմա էլ փորձում են հայ ժողովրդից կերտել ֆաշիստի և անհանդուրժողի կերպար
«Հիրավի պետք է քաղաքականապես այլանդակ լինես, որ դեռ դաժան պարտության տրավմայից ուշքի չեկած, նորից ապրելու բանաձևը չգտած ու ոտքի չկանգնած ազգին քարոզես բարեկամություն մի պետության հետ, որի զենքերի թափած արյունը դեռ չի էլ չորացել», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Կնյազ Սարոյանը:
«Սա դասական սողունային տրամաբանություն է, որը մեր գլխին բերեց պատերազմ, հանրային խորը պառակտվածություն, ներքին թշնամանք, քաղաքական համակարգի և տնտեսության փլուզում, անվտանգային միջավայրի վերացում:
Եվ այս սողունային տրամաբանությամբ հիմա էլ փորձում են հայ ժողովրդից կերտել ֆաշիստի և անհանդուրժողի կերպար, որն իբր չի ուզում խաղաղ գոյակցել իր հարևանների հետ: Այս տրամաբանության կրողները անարժանապատիվ ու քաղաքականապես սնանկ մարդիկ են, ովքեր իրենց առջև խնդիր են դրել խմել հայ ժողովրդի արյունը և իրենց արյունոտ մռութը վաճառքի հանել գեոպոլիտիկ շուկայում:
Ահա այն ամենն, ինչով զբաղված են այդ մարդիկ հիմա», գրել է նաև:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2905 դիտում
23:12 09-12-2021
Իշխանությունը ցանկանում է ինձնից հանցագործի կերպար կերտել, որ մեկուսացնի ինձ․ Գերասիմ Վարդանյան. News.am
1051 դիտում
14:12 12-01-2024
Իշխանությունը փորձել է ցնցուղի պատմությունից պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել. Զաքարյան
Այս բաժնից
898 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)