211652_close_icon
views-count739 դիտում article-date 14:12 12-01-2024

Իշխանությունը փորձել է ցնցուղի պատմությունից պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել. Զաքարյան

Ցնցուղի թեմայով կառավարության աշխատակազմի տարածված հերթական ցինիզմը կրկին հիշեցնում է այն ասույթը, որ «բարոյականությունից ամենաշատը խոսում են անբարոյականները»: Կառավարություն կոչվածը վաղուց խփել է այդ ասույթի բոլոր ռեկորդները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետություն ու հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել:

Սրանց պետք է հիշեցնել, որ պետական միջոցները վատնողների, պետությանը «քցողների», խնայողությունները գողացողների ու դրանց վրա աչք փակողների մեղքը դատարանով ապացուցում ու դատում են, ոչ թե թեման վերածում են էժանագին կապիկության` անգրագետ մասսայի ազգակործան բարեհաճությունը գողանալու համար:
Սրանց պետք է նաև հիշեցնել, որ աշխարհում անխուսափելիորեն դատում են նաև այն իշխանություններին, ում կառավարման տարիներին կորցրել են պետության զգալի տարածքներ, տվել են չարդարացված հազարավոր զոհեր, թշնամուն են հանձնվել միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա և զինամթերք, կորցրել են հազարավոր բնակավայրեր, սրբավայրեր, մշակութային ժառանգության օբյեկտներ, ինչպես նաև հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող տնտեսական ահռելի ռեսուրսներ:

Մեյմունություններ անելու փոխարեն` ճիշտը պատմեք ժողովրդին: Ասեք նաև որ ձեր հանցավոր ու դավադիր քաղաքականության պատճառով շուտով Հայաստանը կարող է կանգնել նոր ռազմական բախման առջև»:

Նմանատիպ նյութեր