802 դիտում
12:55 11-03-2024
Ֆրանսիան, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել. Զախարովա
Ֆրանսիան, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև Ռուսաստանն էր այնտեղ խաղաղապահ դեր կատարում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Զախարովան կարծիք է հայտնել, որ Փարիզի ակտիվության աճը կովկասյան տարածաշրջանում «մի տեսակ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ փոխհատուցում է՝ Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության ձախողման ֆոնին»։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Զախարովայի խոսքով՝ Կովկասում Ֆրանսիայի «փորձարկումները» ներառում են «այսպես կոչված խաղաղապահ ջանքեր»։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է հենց մեր երկիրը: Հիմա, ամենադժվար փուլից հետո, որը, հուսով ենք, արդեն ավարտվել է, նրանք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող են սկսել երևալ»,- ասել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր
1966 դիտում
18:06 04-02-2014
Ձախողում` ձախողումից հետո. տեսանյութ
1045 դիտում
09:44 27-05-2023
Ուկրաինան և ԱՄՆ-ն հետաքրքրված չեն Աֆրիկայում սովյալներով․ Զախարովա
Այս բաժնից
883 դիտում
19:24 06-01-2025
Կանադայում շուրջ 9 հազար մարդ փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
1228 դիտում
18:53 06-01-2025
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
958 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ