2616 դիտում
10:23 11-03-2021
Հայաստան ավտոմեքենաների ներկրումը կրճատվել է. Ինչն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստան ներկրվել է 208 հազար 51 ավտոմեքենա, իսկ նախորդ տարի՝ 14 հազար 10 հատ՝ 194 հազար 41-ով պակաս:
Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը, այսինքն՝ նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման:
Նրանց գերակշիռ մասը հրաժարվել է կատարել այս աշխատանքը՝ համարելով ոչ եկամտաբեր: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է բերվել: Այս ամենի արդյունքում պետական բյուջե մուտք էր գործել շուրջ 51 մլրդ դրամ` 2018 թվականից մոտ 30 մլրդ-ով ավելի:
Իսկ, ահա, նախորդ տարի՝ ԵԱՏՄ կանոնակարգերի՝ ուժի մեջ մտնելուց հետո, բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազել են 50-52 մլրդ դրամով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1207 դիտում
09:40 07-02-2014
Վերջին տարվա ընթացքում Իրանից Հայաստան գազի ներկրումը մոտ 17 տոկոսով կրճատվել է. ՀԺ
2626 դիտում
09:07 09-08-2016
Շաքարի ներմուծումը կրճատվել է 24, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով. «Հայկական ժամանակ»
68562 դիտում
09:08 16-12-2017
2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան