Վերջին տարվա ընթացքում Իրանից Հայաստան գազի ներկրումը մոտ 17 տոկոսով կրճատվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական տեղեկություններով, անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 4082 մլն խմ գազ։ 2012-ին Իրանից ներկրվել էր 4912 միլիոն խմ գազ։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։ Ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին Իրանական գազը ավելի էժան է, քան ռուսականը, և բացի այդ, իրանական գազի դիմաց Հայաստանը վճարում է ոչ թե կենդանի փողով, այլ էլէներգիայով։ Տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում պետք է ավելանային հենց իրանական գազի ծավալները, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։