2626 դիտում
09:07 09-08-2016
Շաքարի ներմուծումը կրճատվել է 24, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015 թվականին մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014 թվականի համեմատ։ Սա որոշակի հետևություններ անելու հիմքեր է տալիս։
Մասնավորապես շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով և այլն։ Սա կաոող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։ Անցած տարի, չնայած պաշտոնապես արձանագրված տնտեսական աճին, ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել էր, և նշված ապրանքների սպառումը ևս կարող էր նվազել այդ պատճառով։ Բայց խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում ու նաև միևնույն տնտեսական տարածքում գտնվող ՌԴ-ում նշված ապրանքների գները էականորեն իջել էին, իսկ Հայաստանում չէին փոխվել, կամ նույնիսկ թանկացել էին այն պարզ պատճառով, որ նշված ապրանքների հայաստանյան շուկաներում մրցակցությունը իսպառ բացակայում է: Եթե դրանց գները փոխվեին համաշխարհային շուկայի միտումների համապատասխան, ապա ՀՀ բնակչության գնողունակության անկման պայմաններում դրանց սպառումը այդքան չէր նվազի։ Եվ չի կարելի բացառել նաև ստվերի մեծացումը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
09:40 07-02-2014
Վերջին տարվա ընթացքում Իրանից Հայաստան գազի ներկրումը մոտ 17 տոկոսով կրճատվել է. ՀԺ
2334 դիտում
23:54 08-11-2019
2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է ավելի քան 500 տոկոսով
3302 դիտում
15:41 30-07-2015
Կառավարության որոշմամբ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան