Անգլիայում երկրպագուներին կթույլատրեն ստադիոններ վերադառնալ մայիսի 17-ից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու ճանապարհային քարտեզը:
Ֆուտբոլասերները կարող են մարզադաշտեր վերադառնալ մայիսի 17-ից: Սպասվում է, որ սկզբից բաց կթողնեն մինչև 10 հազար մարդ. դա առավելագույնն է: 10 հազարից քիչ տարողունակություն ունեցող ստադիոններում կթույլատրեն դրա 25 տոկոսի չափով:
Գլխավոր թեստային միջոցառումը կդառնա Անգլիայի Գավաթի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 15-ին: Հետագայում, ինչպես նախատեսված է, երկրպագուների քանակը կավելանա: