211652_close_icon
views-count2254 դիտում article-date 17:53 27-10-2026

Կարեն Ասլանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին նվաճեց Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

31-ամյա հայ մարզիկը հիանալի մրցաշար անցկացրեց՝ չորս հաղթանակ տանելով ժամանակից շուտ ավարտված գոտեմարտերում, իսկ եզրափակիչում 8։4 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիհաթ Մամադլիի նկատմամբ։

Ասլանյանի համար սա կարիերայի ընթացքում աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալն է։

Նմանատիպ նյութեր