211652_close_icon
views-count6008 դիտում article-date 18:08 30-10-2017

Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրեն ֆուտբոլի խաղերին այցելել 2018 թվականից

Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար Թուրքի Ալ-Շեյխը հայտարարել է, որ 2018 թվականի հունվարից կանայք կարող են պարբերաբար այցելել երկրի մարզադաշտեր, որտեղ կընթանան ֆուտբոլային հանդիպումներ: Խոսքն առայժմ գնում է միայն երեք մարզադաշտի մասին՝ Էր-Ռիյադում, Ջիդայում և Դամայում: Սաուդյան կանանց առաջին անգամ պաշտոնապես թույլատրել են մարզադաշտ հաճախել սեպտեմբերին՝ ազգային տոնի ժամանակ: Նրանք տեղ են հատկացրել ընտանեկան սեկտորում՝ տղամարդկանցից առանձին: Բացի այդ, նախորդ ամիս սաուդյան կանանց առաջին անգամ թույլատրել են մեքենա վարել:

Նմանատիպ նյութեր