Իրանցի կանանց կթույլատրեն ներկա լինել 2022թ. աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներին
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնվել է թույլատրել կանանց ներկա լինել 2022թ. աշխարհի առաջնության որակավորման հանդիպումներին:
Այսօր ՖԻՖԱ-ն հայտնել է, որ այս հարցով կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի նամակից հետո Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջից դրական պատասխան է եկել:
Սակայն որպեսզի որոշումը ուժի մեջ մտնի, նաև անհրաժեշտ է Իրանի կառավարության թույլատվությունը:
Իրանում կանանց արգելվել է ստադիոններ այցելել 1981 թվականից՝ 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո:
ԱԱ-2022-ի խմբային փուլում Իրանի մրցակիցներն են Իրաքը, Բահրեյնը, Կամբոջան և Հոնկոնգը: