ԱԺ պատգամավորներին կթույլատրեն քվեարկել արտերկրից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությանը կարող են մասնակցել նաև Հայաստանում չգտնվելու դեպքում, եթե, իհարկե, նրանք խորհրդարանական որևէ պատվիրակության կազմի հետ գտնվում են գործուղման մեջ:
ԱԺ նոր կանոնակարգ օրենքը նման դեպքերում թույլ կտա, որ պատգամավորը որևէ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտի՝ նախապես այդ մասին գրավոր կերպով տեղեկացնի և նշի՝ կողմ է, ձեռնպահ է, թե դեմ է:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ որևէ այլ դեպքում, եթե անգամ դա հարգելի պատճառ է, օրինակ՝ հիվանդանալու դեպքում, պատգամավորը չունի նման իրավունք: Վերջինս գտնում է, որ այդ նորամուծությունը ձեռնտու կլինի հատկապես ընդդիմությանը, քանի որ նրանք են փոքրաթիվ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]