Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota Camry»-ն, «Kia Optima»-ն, «Nissan X-Trail»-ը, «Ford»-ը և «Լադա»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Kia Optima» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի, «Ford» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանը և Ժորա Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։