Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից, իսկ վերջիններս իրենից նախ պահանջել են 3 հազար, ապա՝ 6 հազար դոլար՝ սպառնալով արատավորող տեղեկություններ հրապարակել
Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016 թվականից մինչ օրս բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից։ Նա նաև հայտնել է, որ նրանք աղջիկներ են վարձել, որպեսզի իր 42-ամյա ամուսնու հեռախոսահամարին զանգահարեն ու նամակներ գրեն, իր հեռախոսահամարը փոխանցել են տղաների, որպեսզի վերջիններս իրեն զանգահարեն, իր մասին տարբեր պիղծ տեղեկություններ են տարածել, ինչպես նաև տարածել են իր անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան գրելով իրենց վարկաբեկող նյութ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ահազանգող կնոջ ամուսնու Ռուսաստանի Դաշնության բնակիչ 62-ամյա մայրը, 69-ամյա ամուսնու հոր միջոցով, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հեռախոսազանգով, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևանում գործող հասարակական գրասենյակում իրենցից պահանջել է նախ 3 հազար, այնուհետև՝ 6 հազար դոլար՝ սպառնալով, որ չվճարելու դեպքում կտարածի արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակում։
Դրանից հետո՝ հոկտեմբերի 21-ին, վերջինս «Facebook» սոցիալական ցանցում կատարել է իրենց արժանապատվությունը արատավորող հրապարակում։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած կինը ՍՊԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։