211652_close_icon
views-count46144 դիտում article-date 18:16 18-02-2021

Հայտնաբերվել է Երևանում ողբերգական ավտովթարի պատճառ դարձած, վթարային իրավիճակ ստեղծած 18-ամյա վարորդն ու նրա Mercedes-ը. վերջինս ձերբակալվել է. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝  փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված,  նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Գասոյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի  բնակիչ, 18-ամյա Արման Մարուխյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նույն օրը Երևանի Դավիթ Բեկ փողոցում իր վարած Mercedes  մակնիշի 63 FF 003 համարանիշի ավտոմեքենայով Mercedes քարշակ ավտոմեքենային բախվելու, վթարային իրավիճակ ստեղծելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ:

 Ա. Գասոյանի կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  Mercedes քարշակը վարել է Երևանի բնակիչ, 34-ամյա Գարիկ Պետրոսյանը, իսկ Toyota Passo-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Հարությունյանը: 

Վթարի հետևանքով Toyota Passo-ի  ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Լևոն Մուշեղյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանն ու  Գ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արդեն դեպքի վայրում  ականատես վկաները հայտնել էին, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան է եղել վթարի պատճառը ու քննիչներն ու Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ,  տեղեկություններ են ստանում, որ հնարավոր է՝ վթարային իրավիճակ ստեղծող կասկածյալի ընկերները լինեն հիվանդանոցում և այդպես էլ լինում է ու հիվանդանոցում իմանալով, որ ոստիկաններն ու քննինչներն արդեն դուրս են եկել հետքի վրա և որոնում են Mercedes -ը, որոշ ժամանակ անց Ա. Մարուխյանը ինքնակամ ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնում, որ ինքն է  եղել Mercedes-ով վթարի մասնակիցը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ա Մարուխյանը տեղափոխվել է  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել էին  Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել էր: 

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Երևանի  1-3 շտապօգնության բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը:՝ բժիշկ  Տիգրան Ռոստոմյանի գլխավորությամբ: 

Բժիշկները արձանագրել էին Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ  առաջին բուժօգնությունն էին  ցուցաբերել: 

 Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ին խմբի պետ Ալբերտ Չանախչյանի գլխավորությամբ: 

ժամանել էին նաև  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառաողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում  8-րդ դասակի տեսուչներ  Ռաֆայել Վարդազարյանն ու Ռոբերտ Ֆրանգյանը, որպեսզի հետաքրքրասեր  վարորդները մեքենաները չկայանեին և երթևեկության համար խոչընդոտներ չստեղծեին:

Վթարի մասին  Երևանի ճանապարհային ոստիկանության  օրվա պատասխանատու  Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ  ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել էր Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել էր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի       
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր