211652_close_icon
views-count92088 դիտում article-date 11:56 03-11-2019

Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդն ու նրա ավտոմեքենան. պարզվել է նաև մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերեցին երեկ Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել են այդ ուղղությամբ, որից հետ Audi A 4-ի վարորդը, ով տանը չի եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թադևոսյանն է, իսկ մահացածը 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանն էր։ Ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի հանձնարարականով Audi A 4 մակնիշի 36 NF 958 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/02/1139472/?fbclid=IwAR3xexI9K9MTkD3mfHcTh-_a_M8xr0uEQp0yW9Xc-ccr5S-xlMnE6UKeLt0]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնություն էր ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վարորդը նույնիսկ զրուցել էր գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել էր, որ կարիք չկար շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել էր և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել էր, սակայն նախաքննության շահերից ելնելով, այդ պահին չէինք հրապարակել, կրկնակի վրաերթի էր ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ էր փախել, սակայն կինը տեղում մահացել էր: Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Դավթյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել էր սթափ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր