211652_close_icon
views-count14356 դիտում article-date 12:06 11-12-2014

Պարզվել է Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը: Պարզվել է, որ Ford Transit-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Գարիկ Մանուկյանը, իսկ Fiat մակնիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 36-ամյա Արայիկ Ադամյանը: Վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորներից Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կառլեն Վարդանյանը, Ford Transit-ի վարորդ Գ. Մանուկյանը և Լոռու մարզի Անտառամուտ գյուղի բնակիչ, 36-ամյա Արա Բոջուկյանը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/10/36552/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], դեկտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել էին Fiat մակնիշի 35 ՏP 397 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 ՍV 925 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Fiat-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևորն ու Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ Սպիտակի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Մահացածին և վիրավորներին քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից դուրս էին բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր