44294 դիտում
10:50 10-02-2021
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում, տուժածները հայտնել էին, որ վնասվածքները ստացել էին աստիճաններից վայր ընկնելու հետևանքով․ պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10 -ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25 կմ հատվածում Բերդկունք գյուղի բնակիչ 42-ամյա Կարեն Վարդանյանը իր վարած Mitsubishi iՕ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ համագյուղացիներ 33-ամյա Ա․ Հակոբյանը, և 7-ամյա Ն․Վ․ն, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում տուժածները հայտնել են, թե վնասվածքը ստացել են աստիճաններից վայր ընկելու հետևանքով։ Սակայն Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները տեղում պարզել են նաև, որ վթարի պատճառը եղել է Niva մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Mitsubishi-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Այդ մեքենան նույնպես հայտնաբերվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2212 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)