211652_close_icon
views-count1972 դիտում article-date 16:34 26-04-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով  բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին․ հիվանդանոց դիմած ուղևորը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ մի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին վնասվածքը ստացել է Սևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Խ․-ն իր վարած «Infinti» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Աբովյան փողոցում բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին, իսկ բուժօգնության դիմած քաղաքացին եղել է նշված ավտոմեքենայի ուղևոր։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Նաջարյանը և Վահե Քոչարյանը։ 
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր