211652_close_icon
views-count43890 դիտում article-date 21:29 31-01-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը Toyota Prado-ով շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 64-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Toyota Prado մակնիշի 85 CG 888 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կնետրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հրաչ Մխիթարյանն ու Արմեն Բարխուդարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր