211652_close_icon
views-count1414 դիտում article-date 19:02 16-11-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Երևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-ն․ արդյոք Երևանի պարեկային ծառայությունը տեղյա՞կ է վթարից, հայտնի չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիա տոնավաճառի խաչմերուկում, բախվել են «Ferrari» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Արդյոք նշված վթարի հետևանքով տուժածներ կան, կամ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարզել են վթարի հանգամանքներն ու ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը, դեռևս հայտնի չէ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած վթարից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր