38478 դիտում
20:34 21-12-2017
Գողը կամ գողերը Երևանում թալանել են Toyota Prado, Toyota Land Cruiser և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաներ. Toyota Prado-ի մեջ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Շ.-ն դիմել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը Ժամը 17:00-ից մինչև 17:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Քրիտափորի փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 71 AV 700 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ավտոմեքենայի միջից տարել են ձմեռային մուշտակ, խոշոր չափի գումար, տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ և Մակարով տիպի ատրճանակ:
Նույն օրը նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում:
Անհայտ անձը կամ անձինք ժամը 19:15-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոկայանատեղիում բացել են կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser մակնիշի 81 PP 008 համարանիշի ավտոմեքենայի դուռը և սրահից գողացել խոշոր չափի գումար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Գ.-ին:
Նշված գողության փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Երեկ ժամը 11:20-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակչուհի, 32-ամյա Հռիփսիմե Գ.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իրենց բակից թալանել են ամուսնուն՝ 35-ամյա Սասուն Մ.-ին պատկանող Nissan Teana մակնիշի 77 XM 774 համարանիշի ավտոմեքենայի 4 անիվները:
Գողության այս փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց