44380 դիտում
18:38 02-07-2021
Լոռու մարզում Toyota Land Cruiser Prado-ի և Mercedes-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Prado-ի վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Հրաչ Մկրտչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 27-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո, երբ բախվել էին նրա վարած Toyota Land Cruiser Prado-ն ու 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes-ը, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել էին Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 48-ամյա Հրաչ Մկրտչյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Toyota-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 20 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Մկրտչյանն ու նրան ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Գեորգի Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+