Դատական համակարգի բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել նպատակի իրագործմանը․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարությունում, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատմանը:
Այսօր խորհրդակցություն եմ անցակցրել Արդարադատության նախարարությունում»,– ասվում է նրա գրառման մեջ: