211652_close_icon

Վերջին տարիներին Արզնի համայնքը դառնում է անճանաչելի, համայնքապետի հետևողական աշխատանքի շնորհիվ համայնքի սրտում գտնվող տարածքը վերադարձվեց ժողովրդին, որտեղից մի քանի տոննա աղբ հեռացվեց որի տեղում ստեղծվում է հանրային զբոսայգի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count3855 դիտում article-date 20:31 29-09-2025
Այն, որ վերջին տարիներին Կոտայքի մարզի Արզնի բնակավայրը դառնում է անճանաչելի դրական իմաստով՝ անհերքելի է։

Արդեն մի քանի օր է՝ համայնքի այնպիսի փողոցներում են կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ կատարվում, որ նույնիսկ սովետական տարիներին այդ փողոցներում ասֆալտ չի եղել, բնակիչները երթևեկել են ամռանը փոշու, աշնանը՝ ցեխի պայմաններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքապետ Ֆելիքս Միզոևի և իր թիմի հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում համայնքում գտնվող եկեղեցուն հարակից տարածքում իրականացվելու է ծառատունկ, տեղադրվելու են զրուցարաններ, հարմարավետ նստարաններ, անցկացվելու է զբոսայգում արտաքին լուսավորություն։ Մի խոսքով, ինչպես գյուղացիներն էին ասում ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ իրենց համայնքապետի ու նրա թիմի շնորհիվ համայնքն ունենալու է իրենց համար ցանկալի զբոսայգի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ այդ տարածքը ինչ-որ անձի կողմից օտարվել էր տարիներ առաջ և այն վերածվել էր՝ ոչ այն է աղբավայրի, ոչ այն է փնթի գոմի, ոչ այն է արտաքնոցի, քանի որ այդ անձի կողմից լցվել էին շինարարական ու կենցաղային աղբ, գոմաղբ, չորացած ծառի կոճղեր, ինչը անձրևի ու տաքի պատճառով բորբոսնել էր, ու տարածքում տիրում էր գարշահոտ վիճակ։

Համայնքապետ Ֆ․ Միրզոևի հետևողականության շնորհիվ այդ տարածքը վերադարձվեց համայնքին։ Այդ ընթացքում սակայն մի քանի չարախոսներ շահարկում էին, թե իբրև համայնքապետը այդ տարածքը խլում է, որպեսզի այն կլորիկ գումարով ինչ-որ մեկի վաճառի։

Բարեբախտաբար համայնքի բնակչության մեծ մասը ողջունեց համայնքապետի այդ քայլը, որ այդ ամբողջ տարածքը վերադարձվեց համայնքին, ու այդ վայրից մի քանի բեռնատար, մի քանի տոննա աղբ հեռացվեց, հետո բարեկարգվեց, իսկ առաջիկայում էլ կսկսվի ծառատունկ, ու Արզնի համայնքում իր դռները կբացի երկար սպասված զբոսայգին։

Ինչպես ավելի վաղ հայտնում էր SAHMSHYAN.com-ը՝ վերջին տարիներին Հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում ճանապարհաշինարարության ոլորտում։ Հիմնական ֆինանսավորողը ՀՀ Կառավարությունն է։ Կոտայքի մարզը նույնպես անմասն չի մնացել այս աշխատանքներից։ Մեծ թափով այնպիսի ճանապարհներ են ստեղվծում ու հինովին վերանորոգվում, որ այդ հատվածներում ասֆալտապատում եղել էր վերջին  անգամ սովետական տարիներին։ 30 տարուց ավելի էր Կոտայքի մարզի Արզնի համայնքում մեծ թվով ճանապարհներ հիշեցնում էին քարե դարի սայլերի ճանապարհ։ 30 տարի տեղաբնակները ամեն օր սպասում էին հույսով, որ իրենց համայնքում էլ մի օր արև կշողա։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Արզնի համայնքը դարձել էր անճանաչելի՝ դրական իմաստով ու դրա հիմնական «կնքահայրը» ,ինչպես նշում էին գյուղացիները, համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևն էր, ով 24 ժամ ռեժիմով աշխատանքներ էր իրականացնում իր թիմի հետ՝ համայնքը շենացնելու, համայնքում կանաչ գոտնիները ավելացնելու, բնակիչների համար խաղահրապարակներ ու մարզական վայրեր կառուցելու ուղղությամբ, ինչը հաջողությամբ առաջ էր ընթանում։

Համայնքում կային նաև փողոցներ, որտեղ ասֆալտապատում տեղի էր ունեցել միայն սովետական տարիներին ու մի քանի օր էր՝ ՀՀ Կառավարության, Կոտայքի մարզպետարանի և Արզնի համայնքի կողմից «Բալահովիտ 1» ընկերությունը սկսել էր այդ փողոցների հիմնանորոգումը, որտեղ արդեն սկսվել էր ասֆալտապատումը, մինչ այդ մարդաբոյ ու խալուլ փողոցները հարթեցվել էին խճաքարով (շիբին): 

Սեպտեմբերի 26-ին, արդեն նշված ընկերությունը, ով ճանապարհաշինարարության ոլորտում հեղինակություն է վայելում և աչքի է ընկնում որակյալ աշխատանքներում Արզնի համայնքի ղեկավար Ֆ․ Միրզոևի, գլխավորությամբ սկսել էին 11-րդ փողոցի բարեկարգման աշխատանքները։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր