Չի կարելի քաղաքակիրթ նպատակի հասնել խուլիգանական պահվածքով. Աշոտ Աղաբաբյան
Այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից:
[b]-Պարոն Աղաբաբյան, այսօր Ազգային ժողովի շենքի առջև միջադեպ է տեղի ունեցել Ձեր և «Դեմ եմ» շարժման ակտիվիստների միջև: Ըստ լրատվամիջոցների՝ ակտիվիստները մանրադրամ են նետել Ձեր կողմը, իսկ Դուք կարծես թե անպատվել եք նրանց: Ինչպե՞ս կմեկնաբանեք միջադեպը:
[/b]
-Հայաստանի Հանրապետության փողը մեր պետականության սիմվոլն է: Օրենքն արգելում է ոչնչացնել, փչացնել և անարգել դրամը, որովհետև բացի նյութական արժեք լինելուց՝ այն նաև խորհրդանիշ է: Չեմ ուզում կրկնել այն բառը, որն ուղղեցի խուլիգանական պահվածք դրսևորած երիտասարդներին, սակայն մնում եմ նույն կարծիքին. հայկական դրամի հանդեպ անպատվաբեր վերաբերմունքն առնվազն արժանի է վատ խոսքի:
[b]-Ակտիվիստները վստահ են, որ պայքարում են իրենց և տասնյակ հազարավոր այլ քաղաքացիների իրավունքի վերականգնման համար, իսկ իշխանությունը ոտնահարում է այդ իրավունքը:
[/b]
-Չի կարելի քաղաքակիրթ նպատակի հասնել խուլիգանական պահվածքով: Ինչպես մարդու կյանքում է հաճախ ավելի կարևոր ոչ թե այն, թե ինչ է ասվում, այլ ինչպես է ասվում: Նույնիսկ ամենից բարձր արժեքն իմաստազրկվում է, եթե այն ներկայացվում է անպարկեշտությամբ: