211652_close_icon

ՀՀ էկոնոմիկայի նախարարը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում

views-count1389 դիտում article-date 10:07 19-01-2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան: Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։

Նմանատիպ նյութեր