211652_close_icon
views-count349 դիտում article-date 17:12 29-07-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը երկօրյա աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հուլիսի 27-28-ը աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզում էր։ 

Այցի շրջանակում ՏՄ ղեկավարը ծանոթացավ Սիսիան համայնքում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին վերահսկողական գործառույթների իրականացման համար կշռման անշարժ հենակետի կառուցման ավարտական աշխատանքներին։

ՏՄ ղեկավարը հաձնարարականներ տվեց տարածքի հարմարեցման և շինարարության ընթացքում  քաղաքաշինական նորմերի պահպանման  վերաբերյալ։ 

Այնուհետև Գ․Շախբազյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի  Դարբաս բնակավայրում կառուցվող դպրոցի շենքի շինհրապարակ։ Նշենք, որ կրթական հաստատության տիպային շենքը կառուցվում է պետության ֆինանսավորմամբ։ 

ՏՄ ղեկավարը, ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին, տեղում հանձնարարականներ տվեց  Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը և կապալառու ընկերությանը։  



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր