211652_close_icon
views-count3576 դիտում article-date 18:53 24-11-2017

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին, որն այս տարի գումարվում է նոյեմբերի 23-ին և 24-ին: Դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև մի շարք հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման ու հետագա զարգացման հեռանկարները: Մասնավորապես, Դատական կատարողների միջազգային միության նախագահն Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության առաջադեմ փորձը և բարձր գնահատել Միության հետ Ծառայության սերտ համագործակցությունը, այդ թվում՝ մյուս տարի բանգկոկյան կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներում Ծառայության ակտիվ ներգրավումը: Վրաստանի հարկադիր կատարման մարմնի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է հարևան երկրի համանուն ծառայության արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այնպես էլ արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Կողմերը երկուստեք հույս են հայտնել իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում հանդիպում-քննարկում կազմակերպել առավել ընդլայնված ձևաչափով՝ ներգրավելով ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Առաջիկա հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը (էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային վճարումներ, էլեկտրոնային վարույթ և այլն), պարտապանի գույքի վրա կիրառվող արգելանքները և բռնագանձումները, ինչպես նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները (վտարումներ, ալիմենտային պարտավորություններ, երեխայի տեսակցություն և այլն): ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև առանձին հանդիպում է ունեցել Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալի և Բելառուսի գլխավոր հարկադիր կատարողի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկա տարվա ընթացքում ընդլայնել համագործակցությունը՝ փոխադարձ գործնական այցեր կազմակերպելով՝ ուղղված ձևավորված լավագույն փորձի փոխանակմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր