Ժոզե Մոուրինյո. Ո՞վ է ասել, որ Օզիլը մեզ պետք է
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի արտահայտությանը՝ թիմի մասին:
Թվիթերում Օզիլին հարցրել էին, թե որը նա կնախընտրեր. տեղափոխվել «Տոտենհե՞մ», թե՞ ավարտել կարիերան: «Պարզ բան է: Կավարտեի կարիերաս», պատասխանել էր գերմանացի խաղացողը:
Պորտուգալացի մասնագետին մամուլի ասուլիսում խնդրել էին մեկնաբանել Օզիլի խոսքերը:
«Բայց ո՞վ է նրան ասել, որ «Տոտենհեմը» նրանով հետաքրքրված է», պատասխանել է Մուրինյոն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն և Օզիլը միասին աշխատել են «Ռեալում»՝ 2010-2013 թվականներին: