Ժոզե Մոուրինյո. Մեզ նոր կիսապաշտպան է պետք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն պատմել է մրցաշրջանի ավարտից հետո թիմի կազմում սպասվելիք փոփոխությունների մասին:
«Քանի մրցաշրջանից հետո Քարիկը հեռանալու է, մեզ անհրաժեշտ կլինի կիսապաշտպան: Մեզ հարձակվողներ կամ վինգերներ պետք չեն, իսկ ահա կիսապաշտպան՝ պետք է:
Ինչ վերաբերում է Մաքթոմինիին, ապա նա լուսնից չի իջել: Նա արդեն մարզվել է թիմի հիմնական կազմի հետ: Նա մարզվել է նաև անցած մրցաշրջանում, բայց թիմի հիմնական կազմի խաղացող դառնալու համար դա դեռ բավարար չէ», ասել է Մոուրինյոն: