Ժոզե Մոուրինյո. Մի բան կարող եմ ասել. ինձ դուր է գալիս Էլարդայսը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է կոռուպցիոն սկանդալի պատճառով Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսի [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/28/96837/]պաշտոնանկությունը[/url]:
«Միայն մի բան կարող եմ ասել. ինձ դուր է գալիս Սեմ Էլարդայսը և ես ցավում եմ, որովհետև դա նրա երազանքի աշխատանքն էր: Տեղի ունեցածը բացարձակապես չի ազդի նրա հանդեպ իմ վերաբերմունքի վրա:
Նա ինձ միշտ դուր է եկել և ես հարգում եմ նրան: Մնացածը Սեմի և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի միջև հարցեր են», ասել է Մոուրինյոն: