211652_close_icon
views-count93935 դիտում article-date 13:23 26-12-2020

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ 34-ամյա տղամարդը Toyota Camry-ն կայանել է Աշտարակի կամրջի վրա և իրեն ցած նետել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մանուկ Պ․-ն է, ով Աշտարակի կամրջից իրեն ցած է նետել։ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ազարյանի գլխավորությամբ՝ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որով ինքնասպանություն գործած տղամարդը կանգնել է Աշտարակի կամրջի վրա, ապա իրեն ցած նետել։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կամրջի վրա ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն կամրջի վրա և խցանում տեղի չունենա։ Լուսանկերները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր