211652_close_icon
views-count102155 դիտում article-date 10:27 21-02-2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 25-ամյա երիտասարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ 1.5 կմ դին ոտքով մոտեցրեցին շտապօգնության մեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները նշված կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ջոնիկ Սարգսյանի դին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Աբովյանի քննչական բաժնի քննիչ Հուսիկ Կարապետյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ դին հայտնաբերվել էր անանցանելի վայրում, ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խումբը՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները 1.5 կմ մեծ դժվարությամբ, երբեմն էլ նաև վտանգելով իրենց կյանքը՝ դին մոտեցրեցին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բրիգադին։ Խմբի պետ Տ. Ասատրյանը, ավագ հրշեջ Սուրեն Գևորգյանը, հրշեջ-փրկարար Արտաշես Սահակյանն ու փրկարար վարորդ Ծերուն Եղիազարյանը երբեմն սայթաքում էին և այդ 1.5 կմ-ը տղաները կարողացան անցնել 1 ժամվա ընթացքում՝ երբեմն անցնելով ապառաժ քարերի վրայով և փշատենիների միջով։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CN 224 համարանիշի ավտոմեքենան, որը վարելիս է եղել Ջ. Սարգսյանը, ով կայանել է ավտոմեքենան կամրջի վրա և իրեն ցած նետել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր