211652_close_icon
views-count113230 դիտում article-date 19:01 20-06-2022

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 26–ամյա տղան ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն կամրջից ցած նետել. նրա դին գետից դուրս են բերել հատուկ ջոկատի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ  Մինասյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Սուքիասյանը:

Փրկարարները  Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի միջից, մեծ դժվարությամբ դուրս են բերել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 26-ամյա Պարգև Բ.-ի դին:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քնչաիան կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության ծառայողները ՝ վարչության պետի գլխավորությամբ, կամրջի վրա հայտնաբերել են Mini cooper  մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Պարգև Բ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝  նա ավտոմեքենան կայանել է կամրջի մոտ և իրեն ցած նետել:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր