13027 դիտում
20:46 09-12-2020
ԱԱԾ տնօրենը կրկին հրատապ կանչվել է Մոսկվա
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր կրկին կանչվել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները՝ նշելով, որ նա արդեն Մոսկվայում է։ ԱԱԾ լրատվականից [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/12/09/%D4%B1%D4%B1%D4%BE-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%A8-%D5%AF%D6%80%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1/1110669?fbclid=IwAR2v-h-OZHeaDywgf6vo6bH0JSZg0mBPfvRIhEQoV2xk0Yh-THRVlxlzURM]«Փաստինֆո»[/url]-ի հարցմանն ի պատասխան խոստացել է տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
Նշենք, որ նա Մոսկվա էր գնացել նաեւ դեկտեմբերի սկզբներին ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել էր Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն՝ պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։
Բացի այդ, ՌԴ-ն պահանջել էր չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։
ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ էր խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։
Նրա խնդրած ժամանակն, ըստ էության, մոտեցել է ավարտին։
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
15:11 29-12-2020
ՀՀ ԱԱԾ տնօրենը կրկին մեկնել է Մոսկվա
Այս բաժնից
733 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
919 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
658 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր