ՀՀ ԱԱԾ տնօրենը կրկին մեկնել է Մոսկվա
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա, գրում է [url=https://ria.ru/20201229/snb-1591356272.html]ria.ru[/url]-ն:
«ԱԱԾ տնօրենը ժամանել է Մոսկվա»,- ասել է գործակալության զրուցակիցը: Այցի օրակարգը չի հստակեցվում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին: