211652_close_icon

ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ. «Փաստինֆո»

views-count1292 դիտում article-date 16:00 02-05-2020
Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, տեղեկացնում է «[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/02/%D4%B1%D4%B1%D4%BE-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8/987252]Փաստինֆո[/url]»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները: ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։ Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ Քիչ առավ հայտնի դարձավ, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաեւ «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/02/%D4%B1%D4%B1%D4%BE-%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8/987252]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր