17012 դիտում
14:15 08-11-2020
Այս անգամ նրանք՝ ջոկատի տղաներով ամենաթեժ կետերում էին. առաջադրանք էր տրված, պետք է կատարեին... առաջադրանքը գերազանց կատարեցին տղաները, ավաղ...ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թվականի ապրիլյան պարտերազմում առաջնագծից հատուկ ֆոտոռեպորտաժներ հրապարակած մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/lusine.zaqaryan]իր էջում[/url] գրում է․
Կամոյին դասավանդել եմ տարիներ առաջ, նա դասարանի համարձակ տղաներից էր. այսքան ժամանակ չէի կարողանում մի բառ գրել նրա մասին((.. չէի էլ կարող չգրել, գրեցի՝ գոնե մի երկու բառ, դժվար է...
Շատ համարձակ տղա էր, կյանքը տվել էր ծառայության. միշտ համարձակ, 15 տարի միշտ առաջին շարքերում զինվորական էր...
Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս փայլել է՝ հատուկ գործողություններ կատարելով...
Այս անգամ ևս պատերազմը երբ սկսվեց, նրանք՝ ջոկատի տղաներով ամենաթեժ կետերում էին . առաջադրանք էր տրված պետք է կատարեին... առաջադրանքը գերազանց կատարեցին տղաները , ավաղ Կամոն այլևս չկար, Կամոն զոհվեց՝ այդքան կարևոր առաջադրանքը կատարելիս։
Նրա զոհվելու բոթը տարածվեց Մարտակերտում, որն այնքան ցավ առաջացրեց...
Կամոն արժանի է պետական բարձր պարգևների, և հուսով ենք, որ հայրենիքը բարձր կգնահատի իր քաջորդու սխրանը...
Մեծ ցավ ապրեցինք նաև Կամոյի քրոջ՝ Լորետայի զինվոր որդու, որին բոլորս էինք սիրում, լուսավոր տղա Արամ Մկրտչյանի զոհվելու մասին լուրը լսելով. զինվորը զոհվել է պատերազմի առաջին օրը, սակայն որդու անշնչացած մարմինը չէր գտնում մայրը ..( տղայի մարմինը մայրը փնտրում էր և գտավ մոտ մեկ ամսից՝ դիակների միջից...((
Հայոց փառապանծ զինվորին հուղարկավորեցին Եռաբլուրում։
Մեր լույսի նման զինվորը՝ Արամը և իր մորեղբայրը՝ հպարտ ու համարձակ, միշտ իմ աշակերտ Կամո Բախշիյանը հավերժ են մեր հիշողության մեջ... նրանք հավիտյան մնացին զինվորականի այդ վեհ պատվով ու համազգեստով...
Ձեր սխրանքն անմահ է, հերոս տղաներ.
Փառք ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+