Շենգավիթցի երիտասարդ կամավորականները 51 օր շարունակ կռվի ամենաթեժ կետերում արժանի հակահարված են տվել թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչներին՝ պատճառելով մարդկային ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, թշնամու բաշիբոզուկների դեմ պայքարի ելան նաև ժամկետային զինծառայողնները, ովքեր օրեր շարունակ կենացմահու պայքար էին տանում ճիվաղների դեմ:
Բազմաթիվ կամավորականներ, որոնեց մեծ մասն անգամ չսպասելով կառավարության հայտարարված զորահավաքին, իրենք են մեկնել ռազմաճակատ ու միացել հայրենիքի պաշտպանության գործին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով երիտասարդներ պատերազմի առաջին իսկ օրվանից մինչև տխրահռչակ հրադադարի հայտարարումը եղել են առաջնագծում՝ զինվորի հետ ուս –ուսի տված անառիկ են պահել իրենց վստահված պոստերը:
Ու ամեն անգամ՝ թշնամուն արժանի հակահարված, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառելուց հետո, հիշել են Մեծն Շիրազի հայտնի տողերը՝
[b]Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:...[/b]