84364 դիտում
11:23 02-12-2020
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ 26-ամյա վարորդը, ով պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծի ամենաթեժ կետերում, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ դին հայտնաբերել են փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Գևորգյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մահացածը օրեր առաջ է Արցախի Հանրապետությունից վերադարձել Երևան, որտեղ որպես կամավոր իր եղբոր հետ մասնակցել է թուրք-ադրբեջանական այնուհետև՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարին, և իր զինակից-կամավորական ընկերների ու զինվորների հետ պատերազմի առաջին օրվանից կռիվ է տվել հրոսակների դեմ, ամենաթեժ կետերում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+