ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
ԱՄՆ կոնգրեսական, հանրապետական Ջիմմի Գոմեսը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնելու Պետքարտուղարության բազմաթիվ փորձերը ձախողվում են, իսկ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են:
Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է նա։