ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել շարունակել Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ֆինանսավորումը
ԱՄՆ կոնգրեսական Թիջեյ Կոքսը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առաջ՝ շեշտելով Արցախի ականազերծման ծրագրին աջակցելու կարևորությունը:
«Այս ծրագիրը (ԱՄՆ-ի օգնությունը Արցախին) ապահովում է միակ մարդասիրական աջակցությունը տարածաշրջանում իրսկանացվող ականազերծման աշխատանքներին: Եթե ծրագիրը չեղարկվի, ընտանիքները ստիպված կլինեն անորոշ ժամանակով ապրել ականների սպառնալիքի ներքո: Դա ավելի անհրաժեշտ է դարձնում, որ մենք շարունակենք ֆինանսական աջակցությունը: Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջխաղացման հարցը չպետք է հակասական լինի»,- ասել է կոնգրեսականը:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ հիշեցնելով, որ Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունելու է 2021 թվականի ֆինանսական տարվա Արտասահմանյան աջակցության ծրագրի օրինագիծը, որի շրջանակներում հատկացումներ են արվում նաև Արցախի ականազերծման ծրագրին: