Դեվին Նունյեսը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Դևին Նունյեսը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին Դ. Նունյենը գրել է Twitter-ի իր էջում:
«Կոչ եմ անում Կոնգրեսի բոլոր անդամներին, ինչպես նաև Թրամփի վարչակազմին՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի ամենաանխիղճ հանցագործություններից մեկն է»,- ասել է նա:
Դեվին Նունյեսը 2015-ից 2019 թվականի հունվարը զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):