211652_close_icon
views-count6570 դիտում article-date 10:15 28-10-2020

Ես ի՞նչ եմ արել հայրենիքիս համար. պատմում է առաջնագծից վերադարձած 20-ամյա աղջիկը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «20-ամյա Սերինե Աղաբեկյանը (լուսանկարում՝ ձախից երկրորդը) 20 օր եղել է առաջնագծում, զինվորներին առաջին օգնություն ցույց տվել։ Ֆեյսբուքում հայտարարություն կարդալուց հետո կամավոր մեկնել է առաջնագիծ, մինչդեռ տանը գիտեին, թե սեմինարի է, հեռախոսն անջատել էր, որ զանգերը չխանգարեն։ 20 օրվա ընթացքում իր տեսածի, զգացածի մասին Սերինեն պատմել է մեզ։ [b]Վախենում էի, հասկանում էի ու շարունակում էի գնալ[/b] Երբ արդեն զանգեցին, ասացին, որ գնալու ենք՝ օրը, ժամը, տեղը, առաջին էմոցիաս, որ եղավ, վախեցա։ Հետո, որ հասկացա՝ ես պետք եմ, կարողացա վերահսկել վախս։ Հաշվի առնենք՝ երբեք պատերազմի չէի մասնակցել։ Ճանապարհին ամենաոգևորողն այն էր, որ Արսեն Սաֆարյանն էր մեզ հետ ու իր կիթառը։ Մի պահ այնքան էլ չէինք գիտակցում՝ ուր էինք գնում, մտածում էինք, ուռա˜, գնալու ենք, այնտեղ երգեր ենք լսելու։ Այդ օրվա զգացողություննե՞րը, չէ, չեմ կարող նկարագրել, մենք գնում էինք, ու ամպերի մեջ կարմիր լույս էր բարձրանում, կողքերը լույսեր էին տարածվում։ Գնդապետն ինձ խոսեցնում էր, որ չվախենամ։ Ինչ-որ տեղ վախեցել էի, բայց հասկանում էի, որ եթե այստեղ արդեն վախենում եմ, բա որ հասնենք, ինչ կանեմ։ Հա, ես վախենում էի, մարդ չի կարող չվախենալ մեռնելուց, բայց չպիտի թողնես, որ վախն այնքան աճի, որ քեզ սպանի ներսից։ Հասկանում էի ու շարունակում էի գնալ։ Առավոտյան մարդկանց օգնում էինք, առաջին օգնությունը ցույց տալուց հետո կարտոֆիլ էինք մաքրում։ Մտածելու ժամանակ չէր լինում, բայց գիշերը, որ պատրասվում էինք քնել, ինքներս մեզ հարցնում էինք՝ սա իրակա՞ն է, մենք իրոք այստե՞ղ ենք։ Չէր լինում մի պահ, որ արկերի պայթյունների ձայները դադարեին, ոնց որ կինոյի մեջ լինեինք։ Մարիայի հետ 20 օր անհավանական պահեր ապրեցինք (Մարիան մեր զրուցակցի ամենամտերիմ մարդն է դարձել այդ ընթացքում)։ Ես սառը մարդ եմ, չէի պատկերացնում, որ կարող եմ մարդկանց հետ այդքան մտերմանալ։ Տղերքը ոնց որ իմ ընտանիքից լինեին, որ իջնում էին, սկսում էի հարցնել՝ ի՞նչ կուզեք, կասկեդ հանե՞մ»։ Մեր տանը, որ ինձ ասեին սուրճ դիր, կասեի՝ չէ, բայց այնտեղ հանկարծ մեկը ասում էր՝ թեյ է ուզում, միանգամից ասում էի՝ ես կտամ։ Կամավորներ շատ կային, նրանցից շատերը պատերազմի չէին մասնակցել, կային, որ չէին էլ ծառայել, նրանց համար հատուկ դասընթացներ էին անցկացվում։ Զինվորները չէին գնացել հող պահելու, այլ գնացել էին, որ նվաճեն ազատ ապրելու իրավունքը։ Հասկանում էին, որ այնտեղ, եթե տանուլ տանք, ուղղակի պատերազմ չենք պարտվելու, պարտվելու ենք մեր ապրելու իրավունք, տղերքի թափած արյունը, իրենք հանուն այդ իրավունքի զոհվեցին։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր