211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Երևանում. «Երևանի Սիթի»-ի տարածքում գործող «KFC»-ում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք. տեղում է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16238 դիտում article-date 11:48 06-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ժամ է՝ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ պայքարում է Արաբկիրի վարչական տարածքում՝ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի»-ի տարածքում գործող «KFC» սննդի կետում առաջացած կրակի դեմ: 
 
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:  

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, գնդաետ Արթուր Խուդինյանը: 

Ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը:

Դեպքի վայրում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու պետի տեղակալ Վահան Բաղյանը: 

Մանրամասները՝ քիչ ուշ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր