211652_close_icon

Արզնի համայնքը օր օրի բարեկարգվում է՝ շնորհիվ համայնքի ղեկավարի ու նրա աշխատակազմի. ավելանում են կանաչ գոտիներն ու խաղահրապարակները. ասֆալտապատվում են տարիներով փոշոտ ճանապարհները. բնակիչները Արզնին նմանեցնում են Շվեյցարիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count12397 դիտում article-date 18:19 05-11-2025
Կոտայքի մարզի Արզնի համայնքը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել՝ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ համայնքում ավելացել են խաղահրապարակները, կանաչ գոտիները, փողոցներում տեղադրվել են արտաքին լուսավորման լեդ լույսեր և որ ամենակարևորներից մեկն է, ըստ համայնքի բնակիչների, Արզնին մաքրվում է փոշուց:
 
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
Մեր համայնքը, մեր ծննդավայր Արզնին ոչ թե օր օրի, այլ վայրկյան առ վայրկյան է դառնում անճանաչելի: Ու դա առաջին հերթին մեր համայնքապետ Ֆելիքս Միրզոևի և նրա աշխատակազմի ու ավագանիների շնորհիվ է: 

Հիմա արդեն մատների վրա կարող ես հաշվել, որ մեր համայնքում մի քանի փողոց է մնացել, որ հիմնանորոգվի: 

Շաբաթներ առաջ համայնքի այն փողոցները ասֆալտապատվեցին, որտեղ նույնիսկ սովետական տարիներին ասֆալտ չի եղել, մինչ ասֆալտապատումը տարածքում ջրահեռացման խողովակներ են տեղադրվել, ամբողջ ճանապարհը խճապատվել է, որից հետո նախ գրունտային ասֆալտ է փռվել, իսկ հետո լրիվ կապիտալնի» ասֆալտապատվել է: 

Այսօր արդեն մեր համայնքի 6-րդ փողոցում են ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցվում և այդ գործը վստահվել է Ճանապարհաշինարարության ոլորտում դրական անուն ձեռք բերած «Բալահովիտ 1» ՍՊԸ-ին: 

Աշխատանքները, ինչպես տեսնում եք, հետևողականորեն իր ուշադրության կենտրոնում է պահում մեր բոլորիս կողմից սիրված ու գնահատված համայնքապետը՝ Ֆելիքս Միրզոևը: 

Նա նաև գյուղի զարգացման ծրագրերը քննարկում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, վերջինն էլ՝ Կառավարության հետ, ու բոլոր լավ գործերը, որոնք մեր համայնքի զարգացման համար ներկայացնում է համայնքապետը, գնահատվում ու սատարում է ստանում Կառավարության ու մարզպետարանի կողմից»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջիկայում համայնքում հիմնովին փոխվելու են կոյուղատարերը և այդ գործում համայնքին օգնության ձեռք է մեկնել ոչ միայն Կոտայքի մարզպետարանը, այլ նաև «Վեոլիա ջուր»-ը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզում շատերն արդեն Արզնի համայնքը համարում են Հայաստանի փոքրիկ Շվեյցարիա: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին տարիներին Կոտայքի մարզի Արզնի համայնքը՝ համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ իր աշխաակազմով Արզնին օր օրի դարձնում են անճանաչելի՝ իր դրական բոլոր իմաստներով: 

Հերթական հսկայածավալ ու ազգանվեր աշխատանքներն են իրականացվել համայնքում՝ համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի ու որ արդեն ավանդույթ է դարձել՝ համայնքի ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ու երեխաների կողմից: 
 
Համայնքի եկեղեցու հարակից տարածքը, որը նախկինում եղել էր Արզնի համայնքի սեփականությունը, տարիներ առաջ ինչ-որ անձ իրենով էր արել, ու Ֆ. Միրզոևի, Կոտայքի մարզպետարանի շնորհիվ երկար ու ձիգ ամիսների պայքարից հետո այն վերադարձվեց համայնքին և առաջինը, երբ սկսեցին այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել համայնքի ղեկավարն ու նրա աշխատակազմը, մի քանի տոննա աղբ հեռացնելն էր:
 
Այդ տարածքում նույնիսկ տիրում էր գարշահոտ վիճակ և մաքրելուց հետո հողային աշխատանքներ իրականացվեցին, իսկ այդ ընթացքում մի քանի դատարկագլուխներ սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել, թե իբրև Ֆ. Միրզոևը այդ տարածքի վրա աչք է դրել ու քարե շինություն է կառուցելու: 

Այս դեպքում այդ չարախոսները երազախաբ եղան ու դրա ապացույցը հոկտեմբերի 26-ին ամբողջ տարածքում իրականացվեց ծառատունկ, տնկվեցին 6 տեսակի 150-ից ավելի ծառեր ու տնկվեցին նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների անուններով, որոնք ծնվել ու մեծացել են Արզնի համայնքում ու հիմա ամեն հերոս իր անվանական ծառն է ունենալու: 

Երեխաները այնպես էին ոգևորվել, որ ասում էին.
 
«Մենք ինքներս ենք խնամելու մեր տնկած ծառերը, որովհետև մեր համայնքն էլ անմասն չմնաց Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահելու գործում: Մենք ուրախ ենք, որ տարիներ հետո հպարտանալու ենք, որ այս գեղեցիկ ծառատունկին նաև մենք ենք մասնակցել»:
 
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ առաջիկայում նաև այդ տարածքը, որը վերածվելու է մի իսկական զբոսայգու, բնության մի գողտրիկ անկյան, տեղադրվելու են նստարաններ, անցկացվելու է արտաքին լուսավորություն՝ լեդ լույսերով: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր