211652_close_icon

«Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է»․ Սուրեն Պապիկյան

views-count391 դիտում article-date 20:43 22-10-2025
 «Սա նոր միտք չէ։

Կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը»,-հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ժամկետային զինծառայության ժամկետի կիրճատումը շատերը համարում են 2026-ի ընտրություններից առաջ քարոզչական տեխնիկա, այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից սկսած՝ 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Սուրեն Պապիկյանն անհեթեթություն համարեց այն քննադատությունները, թե այս իշխանությունն այդպիսով կրճատում է բանակը։ Նաև վստահեցրեց՝ ժամկետակին զինծառայությունը 1,5 տարի դարձնելով՝ զինվորների փորձը, ուսուցման հնարավորությունը չեն պակասեցնում։

Մանրամասն՝ տեսանյութում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր