Բաքվից վերադարձած բոլոր տղաները Շիրակի մարզից են․ Նազելի Բաղդասարյանը գերեվարությունից վերադարձած տղաների մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գտնվում է «Մուրացան» բժշկական կենտրոնում, որտեղ բուժզննություն են անցնում Բաքվից վերադարձած մեր 5 տղաները։
«Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են»,- տեղեկացրել է նա եւ շուտափույթ հայրենադարձում մաղթել մյուսներին։